AVC AVC

Կամավորության մասին

 Կամավորությունը և քաղաքացիական մասնակցությունը պետության կայունության բաղկացուցիչներն են, որոնք կերտում են սեփականության զգացում և ներառում առկա գիտելիքն ու փորձը զարգացման գործընթացներում: Կամավորությունն ուժեղացնում է քաղաքացիներին, քաջալերում է նրանց առավել ընդգրկված լինել իրենց համայնքներում և առավել համախմբված է դարձնում համայնքները:
Այսօր կամավորությունը և քաղաքացիական մասնակցություն
ն ավելի քիչ են տարածված Հայաստանում` համեմատ աշխարհի այլ երկրների: Կամավորությունը զարգացնելը Հայաստանի կայունության երաշխավորման հիմնական բաղկացուցիչն է, և այդ նպատակով ներկայիս երիտասարդության հետ աշխատելը` լավագույն սկիզբը:

Կամավորն այն մարդն է, ով լավ իղձերը վերածում է  իմաստավորված գործի, ծառայելով` փոխակերպում աշխարհը:

Կամավորները Հայաստանում ընդգրկված են հետևյալ կառույցներում և/կամ ոլորտներում. արվեստին առնչվող կառույցներ, ճարտարապետական, համայնքահեն կազմակերպություններ, նախարարություններ, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, իրավաբանական գրասենյակներ, բարեգործական կառույցներ, թանգարաններ, համալսարաններ, գյուղատնտեսության, գործարարության զարգացում, զբոսաշրջություն, սոցիալական աշխատանք, դասավանդում, համակարգչային հմտությունների ուսուցում, աշխատանք երիտասարդների հետ, գիր/թարգմանություն:

 

Կամավորների միջազգային օր ` 5-ը դեկտեմբերի

Կամավորների միջազգային օրը (ԿՄՕ) միջազգայնորեն որպես այդպիսին հռչակվել է 1985թ.  Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից:
Այդ օրվա նպատակը կամավորներին իրենց ջանքերի համար շնորհակալություն հայտնելն է և  հասարակության մեջ  կամավորների ունեցած ներդրման վերաբերյալ հանրությանը շարունակ   տեղեկացնելը: Այս օրը տոնում են ամբողջ աշխարհում:
ԿՄՕ-ն հնարավորություն է տալիս կամավորական կազմակերպություններին և անհատ կամավորներին տեսանելի դարձնել իրենց կատարած ներդրումները` լոկալ, ազգային և միջազգային մակարդակներում:
Տարիներ շարունակ Կամավորների միջազգային օրը հանրաճանաչ է դարձել հատկապես  ավտոմրցավազքերի, շքերթների, համայնքային կամավորական ծրագրերի, շրջակա միջավայրի մասին հանրության իրազեկման, անվճար բժշկական օգնության և քարոզարշավների միջոցով: 
 
AVC «Սույն կայքը հնարավոր է դարձել թողարկել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի, և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No AID-111-LA-10-00001 համագործակցության պայմանագրի DFD-A-00-09-00141-00 պայմանագրի շրջանակներում Հայ կամավորների միության միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին (հեղինակներին)` Հայ կամավորների միության պատասխանատվության տակ, և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ»: